Շանթ Հարությունյանը՝ համաներման ու Նիկոլ Փաշինյանից սպասելիքների մասին

Այսօր՝ սեպեմբերի 8-ին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ասուլիս է հրավիրել Շանթ Հարությունյանը:

Նա շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին ասուլիսին ներկա լինելու համար. «Առաջին հերթին նաև վարչապետից եմ շնորհակալ՛ այս հնարավորությունը ընձեռելու համար: Սա ևս մի քայլ է ապացուցելու, որ ինքը նախորդներից տարբերվում է ու հենց այդ կարգախոսով էլ եկել է իշխանության: Շնորհակալ եմ և արդարադատության նախարարության աշխատակազմից, բանտի պետից»,- իր խոսքը սկսեց Շանթ Հարությունյանը:

Անդրադառնալով վարչապետի կողմից սպասվող համաներմանը՛ նա նշեց, որ երբ լսել են համաներում բառը, ուշադիր են եղել, թե միգուցե կալանավորներին են համաներում շնորհում, այնինչ մեքենաների ակտերի համար են համաներում արել:

«Ես լինեի հեղափոխությունը իրականացրած, ոչ կսպասեի Մայիսի 28-ին, ոչ էլ սեպտեմբերի 21-ին, որը ևս հնարավորություն է ամնիստիա անելու: Ես ուղղակի կասեի՝ հեղափոխության հաղթանական այսօրվանից ազգային տոն է լինելու: Եվ ես առաջինը մարդասաիրական ակտ եմ կատարում  ազատությունից զրկված մարդկանց համար: Սա ոչ ֆինանս է պահանջում, ոչ աշխատատեղ»,- ասաց նա:

Շանթ Հարությունյանի խոսքով՛ հեղափոխության ճակատին պետք է գրված լինի «հումանիզմ». «Որևէ երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը, պետության ամբողջական արժեքներն ու հզորությունը ճանաչելու համար մարդիկ գնում են այդ երկրի բանտերն ու հիվանդանոցները»,- հավելեց նա: Նրա խոսքով, մեքենաներն ու գումարն ավելի բարձր են, քան մարդը:

Նա նաև դիտողություն արեց վարչապետին, հիշեցնելով, որ երբ հեղափոխություն էր սկսել, իր խորհրդարանական ընկերները՝ Արամ Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը չէին միացել իրեն, չէին հավատում հեղափոխությանը, իսկ երբ Հանրապետության հրապարակում արդեն շատ ժողովուրդ կար, նրանց բարձրախոս չտրամադրեց՝ ելույթի համար. «Այսինքն նա ցավ է չէ՞ զգացել: Ու դա բանկան է: Երբ ինքը դա ապրել է, ո՞նց է իրեն թույլ տալիս: Չի կարելի, սա էլ թող լինի իմ կշտամբանքը Նիկոլ Փաշինյանին, որովհետև դա սազական չէ մարդուն, առավել ևս տղամարդուն, ու առավել ևս պետության ղեկավարին, որ ինչ-որ հարց ունենա ու ինչ-որ մեկին հղում անի»,- ասաց նա: Հարությունյանը նաև նշեց, որ այժմ պետք է ոչ թե ճիշտ ու սխալ անել, այլ դիտողություն անել՝ սխալնելից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը կալանավորվել է 2013թվականի նոյեմբերի 8-ին` նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների գործով: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի 2014թ. հոկտեմբերի 17-ի դատավճռով Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման:

Նա մեղադրվում էր մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, խուլիգանություն կատարելու՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար: Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատապարտվել էր 14 քաղաքացի, որոնցից 6-ն արդեն ազատության մեջ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել