Ի՞նչ գույք ու եկամուտներ ունի վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը

ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանն իր պաշտոնը ստանձնել է 2008 թվականի սեպտեմբերի 17-ին։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2011 թվականի տարեկան հայտարարագրում Մկրտումյանը որպես դրամական միջոց է հայտարարագրել․

  • 170 հազար 790 դոլար, որը հարկային տարվա վերջում կազմել է 185 հազար 790 դոլար,
  • 4 միլիոն 200 հազար դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 3 միլիոն դրամ։

Նրա եկամուտները հարկային տարվա վերջում կազմել են 16 միլիոն 480 հազար դրամ, ստացվել 3 աղբյուրից՝ աշխատավարձերից և տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումից։

2012 թվականին նրա դրամական միջոցները տարեվերջին կազմել են 185 հազար 790 դոլար և 5 միլիոն դրամ։

Եկամուտները կազմել են 17 միլիոն 409 հազար դրամ, ստացվել 3 աղբյուրից՝ աշխատավարձերից և տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումից։

2013 թվականին Արման Մկրտումյանի դրամական միջոցները կազմել են 185 հազար 790 դոլար և 24 միլիոն դրամ։

Եկամուտները կազմել են 36 միլիոն 427 հազար դրամ, որը ստացվել է 4 աղբյուրից՝ աշխատավարձերից, նվիրատվությունից՝ (18 միլիոն դրամ) և փոխառությունից։

2014 թվականին դրամական միջոցները կազմել են 185 հազար 790 դոլար և 5 միլիոն դրամ։ Եկամուտները կազմել են 21 միլիոն 104 հազար դրամ, որը ստացվել է 4 աղբյուրից՝ աշխատավարձերից և փոխառությունից։ Նույն տարում 1 միլիոն 200 հազար դրամով ձեռք է բերվել հողամաս։

2015-ին նրա դրամական միջոցները կազմել են 17 միլիոն դրամ, եկամուտները՝ 23 միլիոն 688 հազար դրամ, ստացվել 4 աղբյուրից՝ աշխատավարձերից և փոխառությունից։ Արման Մկրտումյանը հայտարարագրել է նաև 1250 դոլար, որը ստացվել է այլ եկամուտից։ Պաշտոնյայի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները կազմել են 185 հազար 790 դոլար։

2016-ին դրամական միջոցները կազմել են 20 միլիոն դրամ, եկամուտները՝ 23 միլիոն 783 հազար դրամ, ստացվել 3 աղբյուրից՝ աշխատավարձերից և փոխառությունից։ Հայտարարագրվել է նաև 437 դոլար, որը ստացվել է այլ եկամուտից։ Հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները կազմել են 185 հազար 790 դոլար։

2017-ին Արման Մկրտումյանի դրամական միջոցները կազմել են25 միլիոն դրամ, եկամուտները՝ 22 միլիոն 128 հազար դրամ, ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձերից և փոխառությունից։

2017 թվականին հայտարարագրում նշվում է, որ ձեռք է բերվել անշարժ (կամ շարժական) գույք, սակայն չի նշվել, թե որքա՞ն է այն արժեցել։

2018 թվականի հունիսի 5-ին նա հրաժարական է տվել և հունիսի 7-ին դադարեցրել է իր պաշտոնը։ Այդ օրվա դրությամբ նա հայտարարագրել է․

  • բնակարան,
  • անհատական բնակելի տուն,
  • ավտոտնակ,
  • 2 հողամաս,
  • հանձնած փոխառությունները կազմել են 185 հազար 790 դոլար,
  • դրամական միջոցները կազմել են 43 միլիոն 970 հազար դրամ,
  • եկամուտները՝ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 21 միլիոն 971 հազար դրամ, ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձերից և փոխառությունից։

 

Նրա կինը՝ Մարինե Մկրտումյանը 2011 թ-ին հայտարարագրել է 40 հազար դոլար, որպես եկամուտ՝ 60 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

2012-ին որպես դրամական միջոց է հայտարարագրել 40 հազար դոլար, որպես եկամուտ՝ 4 միլիոն 305 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից՝ աշխատավարձերից։ Նշվում է նաև, որ ձեռք է բերվել անշարժ (կամ շարժական) գույք։

2013-ին հայտարարագրել է 40 հազար դոլար, որպես եկամուտ՝ 4 միլիոն 200 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

2014-ին հայտարարագրել է 30 հազար դոլար, որպես եկամուտ՝ 4 միլիոն 800 հազար դրամ, ինչը ստացվել է գույքը օտարելուց։ Օտարվել է հողամասը։ Նույն տարում ձեռք է բերվել 29 միլիոն 166 դրամ արժողությամբ անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով։

2015-2018 թվականներին Արման Մկրտումյանը կինը հայտարարագրել է անփոփոխ 30 հազար դոլար։

 

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել