Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում փոփոխություներ և լրացումներ կատարելու» մասին կառավարության որոշման նախագիծ, ինչի արդյունքում կկարգավորվեն պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի և տնօրենի ընտրության հետ կապված իրավահարաբերությունները:
Որոշման մեջ նշվում է.
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշման հավելվածում՝
- 2-րդ կետի 1-ին ենթակետում «նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար, որը չի կարող լինել տվյալ հաստատության խորհրդի անդամ» բառերը փոխարինել «նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող) տնօրենի տեղակալներից մեկին, իսկ անհնարինության դեպքում՝ այլ անձի, ով դպրոցի խորհրդի անդամ չէ:» բառերով.
- 13-րդ կետում լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությմաբ. « Սույն կարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն հետաձգված նիստին ներկայացուցչի չներկայանալու դեպքում մրցույթն անցկացվում է առանց ներկայացուցչի մասնակցության:».
- 18-րդ և1-ին կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝
«18. Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկական անգամ և ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով` հետևյալ դեպքերում`
1) եթե խորհրդի նիստն իրավազոր չէ կամ
2) ներկայացուցիչը չի ներկայացել մրցույթին:
18.1. 18-րդ կետի 1-ին ենթակետով հետաձգված խորհրդի նիստն իրավազոր չլինելու և հավակնորդների թիվը 1-ից ավելի լինելու դեպքում խորհուրդը (կամ լիազորված մարմինը) երեք աշխատանքային օրվա ընթացքում Կրթության և գիտության նախարարություն է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները:».
- 28-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում համապատասխան լիազորված պետական մարմին» բառերը փոխարինել « Կրթության և գիտության նախարարություն » բառերով.
- 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«28.1. Սույն կարգի 18.1-ին և 28-րդ կետերով նախատեսված դեպքերում ներկայացված փաստաթղթերի հիման վրա, 5 աշխատանքային օրվա ընթացքում, հաստատության` Երևանի քաղաքապետարանի կամ մարզային ենթակայության դեպքում Կրթության և գիտության նախարարը լիազոր մարմնի ղեկավարին գրությամբ առաջարկում է հավակնորդներից որևէ մեկի թեկնածությունը` օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Կրթության և գիտության նախարարության ենթակայության դեպքում հավակնորդին ընտրում և օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր է կնքում կրթության և գիտության նախարարը: Ընտրության արդյունքների մասին լիազոր մարմինը գրությամբ տեղեկացնում է հաստատության խորհրդին` հավակնորդներին պատշաճ կերպով տեղյակ պահելու համար:».
- Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝1 կետ.
«29.1 Սույն կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գրավոր բողոքը նախարարություն կարող է ներկայացվել մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված ժամկետից հետո ներկայացված բողոքը ենթակա չէ քննարկման, և բողքի ստացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է՝ նշելով բողոքը վերադարձնելու պատճառը: »:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հայտարարված մրցույթների վրա»: