Ռուսաստանում գործատուն կարող է ենթարկվի քրեական պատասխանատվության

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը մշակել է կենսաթոշակային բարեփոխումների հետևանքների մեղմացման ծրագիր, ըստ որի, նախակենսաթոշակային տարիքի անձանց համար կարող են բարձրացնել գործազրկության նպաստի չափը, իսկ գործատուի համար կարող են նախատեսել վարչական կամ քրեական պատասխանատվություն այդ կատեգորիայի անձանց աշխատանքից ազատելու համար:

Այս գաղափարը արժանացել է ՌԴ վարչապետի հավանությանը, ով հույս ունի, որ այս նախաձեռնությունները կարժանանան նախագահի և խորհրդարանի հավանությանը: Մեդվեդևը որպես համանման արդյունավետ երաշխիքի օրինակ մատնանշում է քրեական օրենսգրքի այն նորմը, որը քրեական պատասխանատվություն է սահմանում հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող կնոջը աշխատանքից ազատելու համար:

Հունիսին ՌԴ կառավարությունը առաջարկել է բարձրացնել կենսաթոշակային տարիքը տղամարդկանց համար մինչև 65 տարեկան, իսկ կանանց՝ մինչև 63 (ներկայիս համապատասխանաբար 60 և 55 տարիների փոխարեն): Այս փոփոխությունը պետք է իրականացվի աստիճանաբար, բարեփոխումը նախատեսում է անցումային շրջան. մինչև 2028 թվականը տղամարդկանց համար և մինչև 2034 թվականը կանանց համար:

Իշխանությունների հաշվարկով, տարիքի բարձրացումը հնարավորություն կընձեռի յուրաքանչյուր տարի մեկ հազար ռուբլիով բարձրացնել կենսաթոշակների չափը: Կենսաթոշակային տարիքի փոփոխության մասին օրինագիծը Պետական դումայի կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդ ընթերցումը կայանալու է այս տարվա աշնանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել