Արսեն Թորոսյանը գործուղվել է Քաթար

Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել Արսեն Թորոսյանին գործուղելու մասին․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1.Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին 2018 թվականի նոյեմբերի 12-14-ը գործուղել Քատարի Պետություն (Դոհա)` «Առողջապահության համաշխարհային նորարարական գագաթնաժողով. 2018-ին» մասնակցելու համար:
2.Ընդունել ի գիտություն, որ Արսեն Թորոսյանի՝ Քատարի Պետություն (Դոհա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3.Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Քատարի Պետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել