ՀՀ պետական վերահսկողության ծառայության երկու նոր աշխատակիցները

Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուկյան էջում գրառում է արել՝  ներկայացնելով ՀՀ պետական վերահսկողության ծառայության երկու նոր աշխատակիցներին։ Ստորև ներկայացնում ենք գրառումը․

«Եվ այսպես

Սիրով տեղեկացնում եմ, որ ՀՀ Պետական Վերահսկողական Ծառայությունը համալրվել է երկու պայծառ դեմքերով։

Լրատվության ու հասարակության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր թափուր պաշտոնը մինչև մրցույթը կզբաղեցնի շատերիս կողմից սիրված հետաքննող լրագրող, ՀԵՏՔ-ի լավագույն դեմքերից Զարուհի Մեջլումյանը։

Զարուհու մասին կարող եմ ասել, որ իմ ճանաչած ամենասզկբունքային, ամենաբարի, իր գործում պրոֆեսիոնալ ու նվիրյալ քաղաքացիներից է։ Ու էս ամենի մասին կհավաստեն նրան ճանաչողները։

Հաջորդ պայծառ դեմքը կրկին մեր բոլորի կողմից սիրված Ղուկասյան Կարն է, ով նորից հայտնի է իր բարությամբ, սկզբունքայնությամբ, օժտված է քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ և տարիներ շարունակ կռիվ է տվել շատերի իրավունքների համար։ Կարը հայտնի է նաև էլեկտրիկ Երևանի ժամանակ ջրցանի դեմ կանգնած իր խիզախ կեցվածքի նկարով (մատով 😃)

Հ.Գ. սիրելի ընկերներ, հետևեք Պետական վերահսկողական ծառայության ներքոգրյալ էջին, որի միջոցով կտեղեկանաք ինչպես կառույցի գործունեության, այնպես էլ թափուր աշխատատեղերի մասին։ Ինչպես նաև, ինձ ուղղված նամակները խնդրում եմ ուղղել այս էջին, ֆիզիկապես չեմ հասցնում ֆեյսբուքի իմ նամակները ստուգել։

Սիրում եմ բոլորիդ ❤️❤️❤️»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել