Փաստաբանների պալատի խորհուրդն առաջարկում է քրեականացնել հայհոյանքը: Առաջարկվում է նոր հոդված ներառել քրեական օրենսգրքում, որում նշվում է
« Հայհոյանքը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ եղանակով հանրորեն հայտնի անպարկեշտ բառերի և հասկացությունների հրապարակային արտահայտումն է համացանցում կամ զանգվածային լրատվության միջոցներով՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի (100-200 հազար դրամ) չափով կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով»:
Ի՞նչ կարծիք ունեք այս օրինագծի վերաբերյալ