ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը այսօր լրագրողների հետ հանդիպմնանը հայտնեց, թե տեղյակ չէ, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի լուսանկարն արվել է ոստիկանության ենթակայությամբ գտնվող ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ):
Ի դեպ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էր հայտնել էր, թե լուսանկարը ոստիկանության ՁՊՎ-ում է եղել:
Վալերիյ Օսիպյանը ասաց. «Ես տեղեկացված եմ, որ Մանվել Գրիգորյանը պահվում է ԱԱԾ շենքում և կարծում եմ, ճիշտ կլինի այդ հարցն ուղղել իմ գործընկերներին»։