Անտառային փողոցում հայտնաբերեցին թմրանյութի մի մեծ այսպես ասած «մեծ արտադրամաս

«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն բաժանմունքի աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ, օգոստոսի 15-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերեցին թմրանյութի մի մեծ այսպես ասած «մեծ արտադրամաս»:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ խուզարկությամբ հայտնաբերվեց տնկված 208 հատ, մինչ 4 մետր բարձրության կանեփի թուփ: Ըստ հողատարածքի սեփականատիրոջ՝ Լյովիկ Սիսակյանի, ինքն էր աճեցրել՝ իր օգտագործման համար:

Բացի այս հայտնաբերվել են նաև 32 հատ թղթերով փաթեթավորված, տարբեր քաշերով, մանրացված, չորացված, յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներ: Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել