Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա հանրահավքին հայտարարեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր բանկային հաշվեհամարներից միայն մեկին կա 30 միլիոն դոլար, սակայն չասաց, թե խոսքն ում մասին է:
«Այդ գումարի հետ կապված չափազանց դժվար է քննություն կազմակերպելը, որովհետև այդ մարդը շատ երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հետևաբար հայտարարագիր չի ներկայացրել և ֆորմալ առումով կան դժվարություններ՝ այդ գումարի մասով հետաքննություն անելու ու առգրավելու համար։ Ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է, մինչև վերջ», – հայտարարեց Փաշինյանը։
Նա հայտնեց, որ միջազգային մի շարք կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել աջակցել կառավարությանը՝ բացահայտելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած ակտիվները օֆշորային գոտիներում, սառեցնելու և Հայաստան վերադարձնելու հարցում։