Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ելույթը հրապարակում․
«ԱԱԾ-ի տղաները , որոնք ինձ ձերբակալել էին, էսօր էդ օպերացիան իրականացրած տղաները մեր թիկունքից քայլում էին։ Սա ազգային համաձայնության մի բացառիկ ժամ է, ես ուզում եմ , որ մենք բուռն ծափերով ողջունենք Արցախի մեր եղբայրներին, ովքեր հարկ են համարել մի քանի ժամանոց ճանապարհ կտրել, իրենց ներկայությամբ հավաստել հայ ժողովրդի բացառիկ միասնությունը։ Արցախ Արցախ։
Սփյուռքից տարբեր երկրներից եկել են, որ մասնակցեն մեր այսօրվա հանրահավաքին, ես ուզում եմ որ մենք ծափահարենք ՀՀ հպարտ արժանապատիվ և հաղթանակած քաղաքացուն՝ այսինքն Ձեզ՝ ողջ հայ ժողովրդին, ով ի վերջո, ի հեճուկս բոլոր կասկածների, ապացուցեց, որ ինքը բացառիկ ժողովուրդ է, բացառիկ առաքելություն ունի, սկիզբ դրեց պատմական մի ժամանակշրջանի, որտեղ 21-րդ դարում հաստատվեց ուղղակի ժողովրդական իշխանություն, անմիջական ժողովրդիշխանություն և ուրեմն կեցցե ՀՀ իշխանության բարձրագույն կրողը ՝ ՀՀ քաղաքացին, հայ ժողովուրդը»։