Չմտածեք, թե ես ձեզնից թաքուն թուղթ կստորագրեմ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա հանարահավքին անդրադարձավ «հողեր հանձնելու» հարցին.

«Ֆեյքեր են բացում, վարձու պրոֆիլներ, որ հայտարարարեն, թե Փաշինյանը եկել ա հողեր հանձնելու։ Դուք պատկերացնու՞մ եք, ես Ղարաբաղի  հարցով դեռ մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են եկել ա հող հանձնելու, իրանք իրանց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց բացի ուրիշ բանի շուրջ չեն բանակցում։ Դա ես գիտեմ, որովհետև տիրապետում եմ ամբողջ բանակցային փաստաթղթերին։

Ես պատրաստ եմ լիարժեք բանակցել Ղարաբաղի  հարցով, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը, մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու ադրբեջանական ցանկացած սադրանքին, բայց մենք նաև պատերազմ չենք ուզում, մենք պատրաստ ենք խաղաղ բանակցություններին, խաղաղ կարգավորմանը հասնենք: Չեն հասկանում, որ Ղարաբաղի հարց լուծող-չլուծողը ժողովուրդն է, այլ ոչ կառավարությունը։

Եթե բանակցային գործունեության արդյունքում կլինի մի տարբերակ, որին ես կհավատամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, չմտածեք, թե ես ձեզնից թաքուն թուղթ կստորագրեմ, որ կա տարբերակ, որի շուրջ կարելի է խոսել, ես կգամ կկանգնեմ և դուք կորոշեք մենք գնում ենք այդ տարբերակով, թե՝ ոչ, կորոշեք գնում ենք, կկգնանք, կորոշեք չենք գնում, չենք գնա։ Դուք եք բարձրագույն իշխանությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել