Քաղաքացի Nana Terracotta Manucharyan-ը իր ֆեյսբուկյան էջում հրապարակել է․
«Ես փորձում եմ հիմնել խեցեգործական դպրոց իմ հայրենիքում։ Արդեն 8-9 տարի բառից բուն իմաստով ճռում եմ… Պատվիրել եմ դուրգ, առանց որի խեցեգործական արվեստը կիսատ է։ Դուրգի արժեքը՝ $643, Հայաստան բերելու համար վճարել եմ 131.000 դրամ, իսկ մաքսատանը պահանջել են 90.000 դրամ (ապրանքի 30 %-ը)։ Ես իրազեկված չէի մաքսատան լավ ախորժակներից… Չնայած հիմա արդեն իրազեկված եմ և հասկանում եմ, որը երկիրը ծաղկեցնելու համար պետք է միայն չարչարվել, տալ քո ամբողջ ունեցածը, մշտապես լինել վճարողի կարգավիճակում, իսկ հետո մեկ օր հիասթափվել և գնալ ուրիշ տեղ՝ գոնե հայրենքդ չի լինելու քեզ քամողը…
Հ.Գ. Դուրգը մնաց մաքսատանը»։