Առաջին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերվել է Թբիլիսիում, ապա երեխայի ծնողները գերադասել են հետագա բուժումը կազմակերպել Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարությունը Վրաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ հրատապ կազմակերպել է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Բոլնիս-Խաչեն գյուղում բնակվող ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի  (ծնված` 2011թ.) տեղափոխումը Հայաստան:
Երեխան ունի լուրջ այրվածքներ` մարմնի շուրջ 40 տոկոսը, որոնք ստացել է բենզինի հետ խաղալիս բռնկված կրակի հետևանքով: Առաջին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերվել է Թբիլիսիում, ապա երեխայի ծնողները գերադասել են հետագա բուժումը կազմակերպել Հայաստանում: Երեխայի տեղափոխումը հնարավոր է եղել բացառապես շտապօգնության մեքենաներով, ինչը և կազմակերպվել է համատեղ ուժերով:
Երեխայի հետագա բուժումը կկազմակերպվի Երևանում` Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել