Անհայտ անձը բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ կային քարտեր և գումար

Ոստիկանությունից տեղեկանում ենք Հրազդանի կիրճում կատարված կողոպուտի վերաբերյալ, որը բացահայտվեց։

Օգոստոսի 12-ի գիշերը, երեքին մոտ, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Հրազդանի կիրճում գտնվող հյուրանոցի մոտ մեկն իրեն հարվածել և գողացել է պայուսակը: 24-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց՝ «ուղեղի ցնցում՝ հարցականով և դեմքի քերծվածքներ» ախտորոշմամբ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներին նա մանրամասնել է դեպքը. գիշերվա մեկի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ կային քարտեր և գումար: Ինքը հետապնդել է կողոպտիչին, սակայն նա ձեռքերով հարվածներ է հասցրել քաղաքացուն ու դիմել փախուստի:

Իրավապահների աշխատանքը արդյունք տվեց դեպքից չորս օր անց: Իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Կենտրոնականի քրեական հետախույզները Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Միքայել Մաթևոսյանին: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել