Տրանսպորտային միջոցներն, առանց մաքսային մարմնի թույլտվության՝ մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում

Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները պետք է գտնվեն ներմուծողի օգտագործման, տիրապետման և (կամ) տնօրինման ներքո մինչև դրանց` օրենքով սահմանված կարգով համապատասխան մաքսային ընթացակարգով մաքսային ձևակերպումը, քանի որ մաքսային հսկողության ներքո գտնվող  ապրանքները և այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 50%-ի չափով:

Այս մասին հայտնում են  պետական եկամուտների կոմիտեից։

Օրինակ,  եթե անձը (հայտարարատուն) տարանցման հայտարարագրով ՀՀ է ներմուծում  ավտոմեքենա, սակայն,  մինչ մաքսազերծում կատարելը, այն հանձնում  է  իր  ընկերոջը կամ այլ անձի, ապա տվյալ դեպքում հայտարարատուն ենթակա է վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման համար` տուգանվելով ավտոմեքենայի` հայտարարագրված մաքսային արժեքի 50%-ի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել