Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կառավարությունը հավանությանն է ներկյացարել որոշման նախագիծ, որով նախատեսվում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկում ընդգրկել նաև պետական վերահսկողական ծառայության պետին:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ծառայության ղեկավարի կողմից տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորության իրականացումը:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով փաստացի ստեղծվել է պետական կառավարման համակարգի նոր մարմին՝ պետական վերահսկողական ծառայությունը:
Ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող վարչապետին ենթակա մարմին է, որի նպատակն է ապահովել վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:
Օրենքով նախատեսված լիազորությունները լիարժեք իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ծառայության ղեկավարին ներառել տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկում: