«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհվել ևս 2 տնտեսվարողի

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն օգոստոսի 7-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 2 տնտեսվարողի:

Այս մասին հայտնում են պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից։

Հավաստագիր ստանալու համար տնտեսվարողների ներկայացրած 5 դիմումներից երկուսը չեն համապատասխանել չափանիշներին, իսկ մեկն ուսումնասիրության փուլում է:

2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 99 տնտեսվարող, որոնցից 77-ի դիմումը բավարարվել է (այդ թվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում), մերժվել է 23 հարկ վճարողի դիմում:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. «ՎՎ ՄԵՏԱԼ ԹՐԵՅԴ» ՍՊԸ
2. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել