Դատարանը նոր լիազորություններ ունի՝ ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձի վերաբերյալ

Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ։

Նախագծի համաձայն՝

  1. Դատարանն իրավունք ունի հայտարարելու ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձի հետախուզում,
  2. Հետախուզումը դատարանը հայտարարում է անձի նկատմամբ ոչ հոժարակամ բուժումն իրականացնող իրավասու կազմակերպության կամ ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձանց բժշկական հաստատություններ բերման ենթարկելու իրավասությամբ օժտված մարմնի միջնորդությամբ,
  3. Ոստիկանության իրավասությունը իրականացնելու ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձանց հետախուզում և նման միջնորդությամբ դիմելու դատարան:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել