Այսօր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ասուլիսին հայտնեցին, որ նախօրեին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին տված հարցազրույցը միջամտություն էր դատարանի աշխատանքին, և միգուցե այդ հարցազրույցը լսեց նաև այն դատավորը, որը պետք է քննի Քոչարյանի գործը: