Այսօր՝ օգոստոսի 4-ին ժամը 06:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: