Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է.
«Երեկ Բաքվում ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին, ով 15.07.2018թ հայտնվել էր Ադրբեջանում։ Ներկայացուցիչները հետևել են նրա ազատազրկման պայմաններին, նամակ փոխանցել»,-նշել է նա: