Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հետ կապված հարցերը:

Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամկետներին, ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանն ու տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել