Կառավարությունը որոշել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարները փոխհատուցելու նպատակով առողջապահության նախարարությանը հատկացնել 301 միլիոն 461 հազար դրամ որից` 65 միլիոն 297 հազարը ՝ սուբսիդիաներ ոչ ֆինանսական ոչ պետական կազմակերպություններին, իսկ 236 միլիոն 163 հազարը՝ սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին։
Որոշումը ընդունվել է հուլիսի 19-ին և ուժի մեջ է մտել օգոստոսի 2-ին։