Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 2-ին հրաման է ստորագրել, որով Գևորգ Հայրապետյանը նշանակվել է անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ։
Իրավաբան․net-ը ներկայացնում է Գևորգ Հայրապետյանի կենսագրությունը։
Ծննդավայր և ծննդյան թիվ
19 նոյեմբերի, 1986թ. ՀՀ, ք. Երեւան
Կրթություն
● Երեւանի թիվ 200 միջնակարգ դպրոց (1993 –2003թ.թ.)
● Երեւանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ (2003 – 2007թ.թ.), բակալավրի աստիճան
● Երեւանի պետական համալսարան, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն (2014 –2015թ.թ.), մարդու իրավունքներ և ժողովրդավարություն կրթական ծրագիր, եվրոպագիության մագիստրոսի աստիճան
Կարճաժամկետ ուսուցումներ
● «Իրավաբանական կլինիկա»-ի դասընթաց (Երեւան, ԵՊՀ, 2005 – 2006թ.թ.)
● Տեղեկատվության ազատության լավագույն փորձի ձեռքբերման ուսուցողական ուղեւորություն Հայաստանի ՏԱ փորձագետների համար (Study Tour on FOI Best Practices for Armenian Freedom of Information Experts) (Պրահա, 2006թ.)
● «Արտահայտվելու ազատություն» ուսուցում, (Կիեւ, 2005թ.)
● «Տեղեկատվության ազատություն» ուսուցում ուսուցանողների համար (Երեւան, 2005թ.)
● Անգլերենի դասընթաց (Երեւան, 2006թ.)
Աշխատանքային փորձ
● ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ (2018, օգոստոս – մինչ օրս)
●ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալութուն, պետի պաշտոնակատար (2017, դեկտեմբեր – 2018, օգոստոս)
●ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալութուն, վարչական վարույթների իրականացման բաժնի պետ (2015, դեկտեմբեր –2018, օգոստոս)
●«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ (ԻԱԿ), իրավաբան (2005 – 2007թ.թ., 2009 – 2015, դեկտեմբեր)
●Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիր, Կառավարություն – ՔՀԿ երկխոսության համակարգող (2014թ., մարտ – 2015թ., դեկտեմբեր)
●«Կովկասի ինստիտուտ» (ԿԻ) հիմնադրամ, դասախոսություններ «Օրենսդրություն եւ ԶԼՄ» թեմայով (2012թ.-ի փետրվար – 2012թ.- հունիս, 2013թ.-ի փետրվար – 2013թ.-ի մայիս)
●«Կովկասի ինստիտուտ» (ԿԻ) հիմնադրամ, փորձագետ (Նախընտրական քարոզչության լուսաբանման որակական մոնիտորինգ, 2013թ.-ի ապրիլ – 2013թ.-ի մայիս)
●«Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) ՀԿ, իրավաբան/փորձագետ (2012թ., մարտ – 2012թ.,հուլիս, 2013թ.-ի մայիս – 2013թ.-ի հուլիս)
●ՀՀ արդարադատության նախարարին կից քաղաքացիական հասարակության խորհուրդ, խորհրդի անդամ (2014թ., ապրիլ – 2015թ.,դեկտեմբեր)
●Գնումների բողոքարկման խորհուրդ, խորհրդի անդամ, հանձնաժողովի նախագահ (2014թ., ապրիլ– 2017թ., ապրիլ)
●Ուսուցումներ եւ դասախոսություններ (այդ թվում՝ ուսուցումներ եւ դասախոսություններ կազմակերպված ԻԱԿ-ի, ԼՀԱ-ի, Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) կողմից), ուսուցումներ քաղաքացիական եւ համայնքային ծառայողների համար` քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ուսուցումներ, փորձագիտական աշխատանք ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի համար
Հրապարակումներ
● «Տեղեկություն ստանալու իրավունք. Դատական գործերի ժողովածու» (համահեղինակ` Շուշան Դոյդոյան, Երեւան, 2006թ.), գիրքը հասանելի է
https://www.foi.am/files/library_pdfs/8.pdf
● «Հրապարակային ընտրություններ» (համահեղինակ`Մարինե Հակոբյան, Երեւան, 2007թ.), գիրքը հասանելի է
https://www.foi.am/files/library_pdfs/69.pdf
● «Տեղեկություն ստանալու իրավունք. Դատական գործերի ժողովածու» Գիրք 2 (համահեղինակ`Շուշան Դոյդոյան, Երեւան, 2010թ.), գիրքը հասանելի է https://www.foi.am/files/library_pdfs/4.pdf
● «Տեղեկատվության ազատության իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում. Մեկնաբանություններ» (համահեղինակներ` Շուշան Դոյդոյան, Կարապետ Հարությունյան, Երեւան, 2010թ.), գիրքը հասանելի է https://www.foi.am/files/library_pdfs/10.pdf
● «Հրապարակային ընտրություններ. ինչպես ստանալ տեղեկություն ընտրական գործընթացում» (վերահրատարակում ըստ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի, համահեղինակ` Մարինե Հակոբյան, Երեւան, 2012թ.), գիրքը հասանելի է
https://www.foi.am/files/library_pdfs/74.pdf
● «Ինչպես լուսաբանել իրավական թեմաները. ուղեցույց լրագրողների համար» (համահեղինակներ`Սոնա Տռուզյան, Կարապետ Հարությունյան, Երեւան, 2012թ.), գիրքը հասանելի է https://www.foi.am/files/library_pdfs/72.pdf
● «Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» (համահեղինակությամբ` հեղինակային բաժինը`«Առցանց լրագրողի վարքականոն», Երեւան, 2012թ.), գիրքը հասանելի է https://www.osce.org/hy/yerevan/100534
● «Տեղեկություն ստանալու իրավունք. Դատական գործերի ժողովածու» Գիրք 3 (համահեղինակ`Շուշան Դոյդոյան, Երեւան, 2013թ.), գիրքը հասանելի է https://www.foi.am/files/library_pdfs/79.pdf
● «Լավագույնը ցանցում» առցանց լրագրողի ուղեցույց (համահեղինակությամբ` հեղինակային բաժինը`«Հեղինակային իրավունքի պաշտպանությունը հայկական լրատվամիջոցներում», Երեւան, 2013թ.), գիրքը
հասանելի է https://issuu.com/jffarmenia/docs/thebest_in_thenet
● Ավելի քան 30 հոդված տեղեկատվությանազատության եւ պետական մարմինների հրապարակայնության, պաշտոնական փաստաթղթերի մատչելիության, վիրավորանքի եւ զրպարտության, անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ (որոշ հոդվածներ հասանելի են www.foi.am կայքում, հրապարակումներ/հոդվածներ բաժնում, հրապարակումներ/տեղեկագիր բաժնում, հրապարակումներ/ՏԱ վերլուծություններ բաժնում),
անձնական տվյալների պաշտպանության իրավունքի վերաբերյալ ոլորտային ուղեցույցներ (ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության աշխատակազմի հետ համատեղ)
Զինվորական ծառայությունը
Պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ ԶՈՒ ԼՂՀ, 2007 – 2009թ.թ.
Լեզուների իմացությունը
Հայերեն, ռուսերեն եւ անգլերեն