Դավիթ Անանյանը հաստատել է 2018 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանայանի 458-Ն հրամանով հաստատվել է  2018 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը:

Հրամանն ուժի մեջ է մտնել օգոստոսի 2-ից:

2018 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ սույն հրամանով հաստատված ձևով հայտարարություն ներկայացնում են մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

Ձև

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաստաթղթի հերթական համարը

________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
2. Ռեզիդենտ առևտրային կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ` անունը, ազգանունը)
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

Հայտնում եմ, որ իրականացնում եմ հանրային սննդի ոլորտի գործունեություն և մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ համարվել եմ ավելացված արժեքի հարկ վճարող:

Սույն հայտարարությունը ներկայացնում եմ 2018 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու համար՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-266-Ն օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան:

Պաշտոնատար անձ (անհատ ձեռնարկատեր) ________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը`

_________ _______________________ 2018 թվական

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Հայտարարությունը ներկայացվում է թղթային եղանակով` 2 (երկու) օրինակից, որի մեկ օրինակը հարկային մարմնի կողմից հաշվառելուց (գրանցելուց) հետո վերադարձվում է հարկ վճարողին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել