Կառավարությունը որոշում է ընդունել «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում «Հայ-իտալական մշակութային ժառանգության կենտրոն» մասնաճյուղի ստեղծման նպատակով «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար մշակույթի նախարարությանը հատկացնել մոտ 7․8 միլիոն դրամ` 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով՝մոտ 2․8 միլիոն դրամ, «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով` մոտ 4․9 միլիոն դրամ, որից՝ շինարարական աշխատանքների նպատակով 1․4 միլիոն դրամ, կահույքի ձեռքբերման նպատակով 3․5 միլիոն դրամ մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու մասին։
Որոշումը ընդունվել է 2018 թվականի հուլիսի 4-ին և ուժի մեջ մտել 2018 թվականի օգոստոսի 2-ին։