Նարեկ Ս.-ն «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկվեց

Հուլիսի 30-ին, ժամը 13.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Նարեկ Ս.-ն, որը հունիսի 27-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել