Հաշմանդամություն ունեցող անձիք կարող են ունենալ վարորդական վկայական․ ՃՈ պետի տեղակալ

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին, նշեց որ հաշմանդամություն ունեցող անձիք կարող են ունենալ վարորդական վկայական, եթե նրանք օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնեն որակավորման քննությունները։

«Հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցները նաև պետք է կահավորված լինեն ըստ իրենց հիվանդության հետ կապված սահմանափակումների, այսինքն տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագիրը պետք է հնարավորություն տա հաշմանդամություն ունեցող անձանց՝ վարելու իրենց տրանսպորտային միջոցը»,- նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել