Պռոշյանի գինու և կոնյակի գործարանի մոտ ականանետ է հայտնաբերվել

Հուլիսի 25-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Վահագնի թաղամասի մոտ «Մուխա» է թողել:

Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Մեկնած օպերատիվ խումբը Աշտարակի խճուղու Պռոշյանի գինու և կոնյակի գործարանի պարսպի հարակից հատվածում հայտնաբերել է «ՌՊԳ-18» (Մուխա) տիպի ականանետ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել