Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել, այսպես կոչված՝ «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանին։ Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտբերվեցին և առգրավվեցին ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի փականով դանակ։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Նորայր Փիլոյանը ձերբակալվել է։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։