Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի կենսագրությունը

Իրավաբան.net-ը ներկայացնում է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի կենսագրությունը:

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1988թ., հունվարի 22-ին, ք. Երևան

Կրթություն
2007-2010թթ.- Կոպենհագենի բիզնես դպրոց, բիզնես կառավարում և կազմակերպչական հաղորդակցություն, բակալավր
2011-2014թթ.- Կոպենհագենի բիզնես դպրոց, նորարության և բիզնեսի զարգացման կառավարչի որակավորում, մագիստրատուրա
2012-2013թթ.- Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոց, միջազգային կառավարչի որակավորում (CEMS), համակցված մագիստրատուրա

Աշխատանքային գործունեություն
2013-2016թթ.- «Ամսթրիմ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն
2015-2017թթ.- «Մոմոնդո» ընկերության ընդհանուր վաճառքի և համագործակցության մենեջեր
2017-2018թթ.- «FLYR» գործակալության գլոբալ համագործակցության տնօրեն
2018թ. հուլիսի 10-ից- Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Այլ տվյալներ
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և դանիերեն լեզուների, հասկանում է շվեդերեն, նորվեգերեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել