Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը գրում է.
«Դատավորն առաջին հերթին պետք է անկախ լինի իր իսկ «Ես»-ից, իր «արատավոր ցանկություններից ու թուլություններից»:
Անկախության այս բաղադրատարրն ապահովելու դեպքում միայն Բարձարագույն դատական խորհուրդը կարող է երաշխավորել նրա անկախությունը, ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը, անփոփոխելիությունը և հնարավոր առաջխաղացումը՝ դրա բոլոր դրսևորումներով:
Կոռումպացված, դատավորի՝ օրենքով սահմանված վարքագծի կանոններն անտեսող ու դրանով իսկ դատական իշխանության հեղինակությունը, արդարությունն ու համամարդկային արժեքները ոտքի տակ տվող անձինք Խորհրդից պաշտպանություն չակնկալեն: Եվ լավ կլինի քիչ խոսեն բարձր արժեքներից, փոխարենն ընդունեն նոր իրողությունները և “ինքնամաքրվեն”, քանի դեռ ուշ չի (եթե դա, իհարկե, հնարավոր է):
Փառք ու պատիվ արդարամիտ ու նվիրյալ դատավորներին և դատական ծառայողներին: Այդպիսիք դատական իշխանությունում քիչ չեն»: