Սա այն բուժհիմնարկն է, որտեղ ֆինանսական միջոցների տնտեսման արդյունքում բարձրացվել էր բժիշկների աշխատավարձը. Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է.

««Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ, մասնավորապես` հասարակական կազմակերպության հետ կնքվել է 67 մլն. դրամի ծառայությունների մատուցման պայմանագիր, որով ՀԿ-ն մատուցել է 2 տեսակի ծառայություն: Սկսած 2017թ. մայիս ամսից նույն ծառայությունները մատուցվում են անհամեմատ ավելի ցածր գներով. առաջին տեսակի ծառայությունը` 4 անգամ, իսկ երկրորդ տեսակի ծառայությունը` 7 անգամ պակաս արժեքով: Այդպիսի բարձր գներով ծառայություններ մատուցած կազմակերպությունը, ըստ նախնական տեղեկատվության, ունեցել է կապ ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ (ՀԿ-ի գրանցման հասցեն ըստ նախնական տեղեկությունների համընկնում է նախկին տնօրենի տեղակալի գրանցման հասցեի հետ)

Բացահայտվել են մի շարք աշխատակիցներ, որոնք գրանցված են եղել ՊՈԱԿ-ում, սակայն փաստացի չեն աշխատել այնտեղ: Վերոհիշյալ աշխատակիցներին վճարվել է շուրջ 30 մլն դրամ աշխատավարձ:

Նյութերը ուղարկվել են ոստիկանություն հետագա ընթացք տալու համար։

Առողջապահության նախարարությունը նմանատիպ ուսումնասիրություններ է կատարելու է իր ենթակա բոլոր կազմակերպություններում։

Հ․Գ․ սա այն բուժհիմնարկն է, որտեղ ֆինանսական միջոցների տնտեսման արդյունքում բարձրացվել էր բժիշկների աշխատավարձը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել