Այսօր՝ հուլիսի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է տալիս կառավարությունում:
Վարչապետը անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը:
«Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկություն էր հայտնել ինձ հետ քննարկել որոշ հարցեր: Ես նրան հրավիրել եմ կառավարական առանձնատուն: Մենք նստել ենք, սուրճ ենք խմել, զրուցել ենք: Նա փորձել է Արցախի հարցի վերաբերյալ ինձ տեղեկություններ տալ, որոնք մտածել է, որ ինձ կարող են հայտնի չլինել: Դա շատ հետաքրքիր զրույց էր, բայց նշեմ, որ ինքը ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ հայտնի չէին:
Ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել»,-նշեց նա:
https://www.facebook.com/Iravabannet/videos/1312245648878517/?notif_id=1532074790583194¬if_t=live_video_explicit