Նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-54 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Լիլիթ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով»,-նշված է հրամանագրորւմ: