Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում կայանատեղերի ավելացման նպատակով 2018 թվականի հուլիսի 12-ից Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածի գրպանիկում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), այսուհետ կթույլատրվի տրանսպորտային միջոցների կայանումը մայթին զուգահեռ կայանման ձևով:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/07/2018-07-12_100813.jpg)