Մենք ունենք լծակներ՝ այս սաբոտաժը շրջանցելու համար. Դավիթ Խաժակյան

Այսօր Երևանի ավագանին ընտրում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը:

«Ելք» և Հանրապետական խմբակցության անդամների միջև օրվա վերաբերյալ տարակարծություն կա:

«Ելք»-ը առաջարկեց ընտրությունը նշանակել  օգոստոսի 8-ին, իսկ Հանրապետական խմբակցությունը առաջարկեց ընտրությունը անցկացնել հուլիսի 16-ին:

«Օգոստոս ամիսը ոչ միայն անբարենպաստ է քարոզարշավի համար, այլ նաև ընտրական գործընթացը կազմակերպելու տեսանկյունից չափազանց բարդ է: Այս մասին ես վստահ եմ իմացել է, թե՛ քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետ առաջին տեղակալ Կամո Արեյանը, թե՛ Տարոն Մարգարյանը: Օգոստոս ամսին այն ենթակառուցվածքները, որոնք պետք է աշխատեն ընտրությունների կազմակերպման համար, և՛ հանձնաժողովի անդամներ, և՛ տպագրություն, և այլ կազմակերպչական հարցեր, այդ պայմաններում չափազանց դժվար կլինի ընտրությունը անցկացնել օգոստոս ամսին»,-նշեց «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

Նա նշեց, որ այս «սաբոտաժը», որը կարզմակերպվել է այն մարդկանց կողմից, ովքեր որոշել են հուլիսի 16-ը, նրանք պետության դեմ են:

«Ընտրությունը կայանալու է այսպես, թե այնպես, բայց ի՞նչ գնով է կայանալու, որոշելու ենք մենք: Ես առաջարկում եմ օրակարգում ընդգրկել նաև որոշման 2-րդ նախագիծը, հակառակ դեպքում ես վստահեցնում եմ, որ մենք ունենք այն լծակները, որ այս սաբոտաժը շրջանցենք»,-նշեց Խաժակյանը:

Ի պատասխան Կամո Արեյանը Դավիթ Խաժակյանին հիշեցրեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածը, որի համաձայն՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո եռօրյա ժամկետում հրավիրում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը:

«Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո քաղաքապետի ընտրությունը անցկացվում է ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում: Մեկասյա ժամկետը կարող է լինել 2 օրը, 10-րդ օրը, 15-րդ օրը և վերջապես միինչև մեկամսյա ժամկետի վերջին օրը»,-նշեց Արեյանը:

Ընդմիջում հայտարարվեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել