Բանկերի հայտարարությունը՝ վարկերի տույժերի և տուգանքների վերաբերյալ

Հայաստանյան բանկերը հայտարարություն են տարածել՝ ֆիզիկական անձանց գյուղացիական և սպառողական վարկերի գծով կուտակված տույժերի և տուգանքների խնդրի վերաբերյալ:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, հետևելով ՀՀ կառավարության առաջարկին, որոշում է կայացրել ներել ֆիզիկական անձ հաճախորդների բացառությամբ (անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների) 2018թ. մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված անհուսալի բոլոր վարկերի տույժերը և տուգանքները:

Վերը նշված վարկառուները կարող են այցելել Բանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ և ներկայացնել համապատասխան դիմում՝ պարտքի վերանայման վերաբերյալ:

Ըստ այդմ՝ Բանկը յուրաքանչյուր վարկառուի համար վարկի մնացորդի և տոկոսագումարի համար մարման նոր ժամանակացույց սահմանելու պատրաստակամություն է հայտնում մինչև 10 տարի ժամկետով՝ հաշվի առնելով վարկառուի դրամական հոսքերը, պարտքի մեծությունը և առաջարկվող ապահովվածությունը»:

«Ինեկոբանկը հայտարարում է, որ պատրաստ է զիջել բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների վարկերի գծով կուտակված տույժերը ևտուգանքները, որոնք բանկում ունեն մինչև ս.թ. մայիսի 31-ը անհուսալի ճանաչված գյուղատնտեսական եւ սպառողական վարկեր։

«Վերը նշված վարկառուները պետք է մինչեւ 2018թ. տարեվերջ այցելեն բանկի ցանկացած մասնաճյուղ՝ վարկի մայր գումարի ու հաշվեգրված տոկոսների մարման վերաբերյալ քննարկման համար։

Բանկը պատրաստակամություն է հայտնում նաև նշված վարկերը վերավարկավորել՝ մինչեւ 4 տարի մարման ժամկետով»,- ասված է հաղորդագրությունում»:

«Յունիբանկը որոշում է կայացրել զիջել իր հաճախորդ ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված և բանկի արտահաշվեկշռում արտացոլված տույժերն ու տուգանքները: Որոշումը ներառում է 2018թ.-ի մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց վարկերը, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում: Գործընթացը կազմակերպելու նպատակով նշված վարկառուներին անհրաժեշտ է սեղմ ժամկետներում դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ և ներկայացնել համապատասխան դիմում, որի համաձայն բանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի և տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց: Ըստ էության, նոր ժամանակացույցով իրենց նախկին ժամկետանց վարկերը մարող բոլոր հաճախորդներին այս մոտեցումն իրենց վարկային պատմությունը վերականգնելու և հետագայում նոր վարկերից օգտվելու հնարավորություն կընձեռի:

Չնայած հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները վերաբերում են միայն ֆիզիկական անձանց վարկերին, Յունիբանկն առաջնորդվելով իր հաճախորդների շահերի առավելագույնս պաշտպանելու սկզբունքով և ձեռնարկատիրությանը խթանելու անհրաժեշտությամբ, պատրաստակամ է վարկերի վերակառուցում իրականացնել նաև անհատ ձեռներեցների և ՓՄՁ-ների համար` սահմանելով նրանց բիզնեսի առանձնահատկություններին և սեզոնայնությանը համապատասխան մարման ավելի ճկուն ժամանակացույց»:

Նման հաճախորդամետ քաղաքականություն Յունիբանկն իրականացնում է երկար տարիներ: Մենք ողջունում ենք կառավարության` օրենսդրական փոփոխությունների իրականացումը, քանի որ այն հնարավորություն տվեց բանկին էլ ավելի ընդլայնել այս մոտեցումը և այն ավելի մասշտաբային դարձնել` ներելով տարիների ընթացքում կուտակված տույժն ու տուգանքները: Մեր հաշվարկով, բանկի զիջման ենթակա գումարը կկազմի մոտ 1,5 մլրդ ՀՀ դրամ, որի շնորհիվ մեր հաճախորդները հնարավորություն կստանան կազմելու մարման նոր ժամանակացույց և հետագայում ևս վարկավորվելու առանց խնդիրների», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման և ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել