Կառավարությունն առաջարկում է ՃՈ մի շարք իրավախախտումների համար համաներում կիրառել

Կառավարության նիստին արդարադատության նախարար Արտակ Զեյանլայնը նշեց, որ առաջարկում են մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համամար համաներում կիրառել։

Նախագծի համաձայն, «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

Որպեսզի ավելի պարզ լինի, Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ համաներում կկիրառվի նշանակված մի շարք տուգաներով, և խոսքը չի վերաբերում ամեն ինչին։ «Սիրելի քաղաքացիներ, ձեր վարքագիծը փոխելուց առաջ, սպասեք, որ Ազգային ժողովում ընդունվի այս օրենքը, համոզվեք, որ այս օրենքը վերաբերում է այն իրավախախտմանը, որը դուք կատարել եք, որից հետո ձեր վարքագիծը փոխեք։ Մենք գիտենք ու բամիցս ասել ենք, որ արագաչափերի և տեսախցիկների հետ կապված պրոբլեմներ կան և ես ուզում եմ ասել, որ հիմա ոստիկանությունը, արդարադատության նախարարության և կառավարության հետ համատեղ  մշակում է օերնքի նախագիծ, Վարչական իրավախախտումների վերբերյալ օրենսգրքում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, որոնք կթեթևացնեն քաղաքացիների տուգանքային բեռը, բայց միևնույն ժամանակ էականորեն կբարձրացնեն երթևեկության մասնակիցների կարգապահությունը։

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերվել է մոտ 150 հազար իրավախախտում, իսկ ճանապարհապարեկային ոստիկանության  աշխատակիցների կողմից արձանագրված՝ 700 հազար իրավախախտում։ Ընդհանուր 13,7 միլիարդ դրամ է կազմում այս իրավախախտումների համար գանձվող գումարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել