Կառավարության նիստին հայկական արտադրության նոր համակարգիչներ են գործածվում

Կառավարությունն այսօր՝ հուլիսի 4-ի, հերթական նիստն անց է կացնում մեկ այլ սրահում։ Կառավարության անդմաներն օգտվում են նոր՝ հայկական արտադրության համակարգիչներից։

«Սա մոտեցման փոփոխության հետ է կապված, ինչպես տեսնում եք, հայկական արտադրության համակարգիչներ են տեղադրված և մյուս դահլիճում նույնպես այդ փոփոխությունը տեղի է ունենալու և սա մեր քաղաքական մոտեցումն է։ Մեզ համար Հայստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումն առաջնահերթություն է, ընդ որում, ոչ միայն ծրագրային ապահովման իմաստով, այլև արտադրանքի իմասոտվ և ես հույս ունեմ, որ սա կկիրառվի և՛ Հայաստանում, և՛ ՀՀ սահմաններից դուրս։ Ես կարծում եմ, որ պետք է առաջարկենք, որ Ազգային ժողովում նույնպես այպիսի փոփոխություն տեղի ունենա»,-ասաց վարչապետը։

Նա կոչ արեց, որ գնումներ կատարելիս քաղաքացիները նախապատվություն տան տեղական արտադրությանը, քանի որ դա հաճելի է, օգտակար և  մեծացնում է տեղական արտադրողների հնարավորությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել