Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պուշկինի անվան դպրոցը նույնպես չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: Փաստորեն, նախորդ իշխանության օրոք «պրեստիժնի» կոչվելու համար պարտադիր է եղել լիցենզիա չունենալը»:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարարը ավելի վաղ նշել էր, որ տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր չունի նաև Չեխովի դպրոցը։