6 մարզպետարանում համագործակցության համաձայնություն է ձեռք բերվել ՔՀԿ ինկուբատորների հետ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հունիսի 27-ին քաղաքացիական հասարակությունների կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների խմբերը հանդիպումներ են ունեցել Տավուշի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզպետների կամ փոխմարզպետների հետ։

Հանդիպումներին մասնակցել է ինկուբատորների խմբերում ընտրված 36 քաղհասարակության կազմակերպության ներկայացուցիչներ:

Հանդիպումներին ներկայացվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, և նշվել, որ դրա շրջանակներում ստեղծված ինկուբատորների առաքելությունը մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելն է Հայաստանի ՔՀԿ-ներին՝ ծրագրի թիրախային 9 ոլորտում վերջիններիս կարողությունները զարգացնելու նպատակով:

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը կարևորել է մարզում գործող ՔՀԿ-ների աշխատանքը, ինչպեսև  ՔՀԿ-ների և մարզպետարանի միջև համագործակցության և կառուցողական երկխոսության ձևավորվմանը:

Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի հետ հանդիպմանը ՔՀԿ ներկայացուցիչները ներկայացրին, թե հիմնականում ինչ խնդիրների են հանդիպում ծրագրեր իրականացնելիս: Փոխմարզպետը պատրաստակամություն հայտնեց հաճախակի մասնակցել կազմակերպված հանդիպումներին, ինչպես նաև առաջարկեց անհրաժեշտության դեպքում այցելել համայնքներ, որտեղ որ ՔՀԿ ներկայացուցիչները կիրականացնեն իրենց նախատեսվելիք ծրագրերը:

Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանի հետ հանդիպմանը «Կոմպասս» ՀԿ  ներկայացուցիչ  Հայկարամ Դրմեյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում իրենց՝ «Համազարկ» կոալիցիայի կողմից իրականացվող «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» դրամաշնորհային ծրագիրը: Նա խոսել է համայնքներում խնդիրների մասին՝ կապված համայնքներում աղբահանության, լուսավորության հետ։ Մարզպետը պատրաստակազմություն է հայտնել ծրագրի իրականցման համար անհրաժաշետ նորմատիվները տրամադրել, հանդիպումներ կազմակերպել փորձագետների հետ:

Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանըի հետ ձեռք  է բերվել պայմանավորվածություն, որպեսզի մարզի քաղաքացիական հասարակության կառույցներն ավելի սերտ համագործակցեն մարզպետարանի հետ և իրենց ներդրումն ունենան մարզի խնդիրների լուծմանը։

ՔՀԿ-ներրին հանրային քաղաքականությունների մշակման գործընթացին ներգրավելու և համագործակցելու պատրաստակազմություն են հայտնել նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը և Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը:

 «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել