Կոռուպցիայի դեմ պայքարի և մի քանի այլ ոլորտներում կառավարության ծրագրի հիմնադրույթները՝ ՔՀԿ մասնակիցների համար

Հունիսի 27-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Վանաձորի քաղհասարական կազմակերպությունների ինկուբատորում ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը դասախոսություն է կարդացել «Արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, հանրային ֆինանսների ոլորտներում կառավարության ծրագրի հիմնադրույթները» թեմայով:

Նա ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները՝ նշելով հակակոռուպցիոն կրթության կառավարության, կանխարգելման և պատասխանատվության մասին։ Կարեն Զադոյանը ներկայացրել է նաև միջազգային հաջողված փորձը։ Մասնակիցների հետ քննարկվել են նաև վերջին օրերին Հայաստանում խոշոր մի քանի բացահայտումների, դրանց հիմնապատճառների ու հետևանքները վերացնելու ճանապարհների մասին։

Հավելենք, որ դասընթացի ավարտին Կարեն Զադոյանը և Լոռու մասնաճյուղի համակարգող Արթուր Սուքիասյանը անհատական խորհրդատվություն են տրամադրել՝ գյուղատնտեսության, արդարադատության, մարդու իրավունքների, հանրային ֆինանսների կառավարման և ծրագրային թիրախ 9 ոլորտներից դուրս գործունեություն ծավալող Վանաձորի ՔՀԿ ինկուբատորի մասնակիցներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել