Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության հավանությանն է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկում է հաստատել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն). խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը և թունավոր նյութերի ցանկը՝ ըստ հավելվածների:
Հարցը կքննարկվի այսօր՝ հունիսի 27-ին, կառավարության դռնփակ նիստի ժամանակ: