Բուռն էմոցիաներ դատարանում. «Սասնա ծռերից» ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանը ազատ չարձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարկվեց  «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի հանդեպ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը:

Դատարանը մերժեց միջնորդությունը: Պատգամավորների կողմից վճարված 500 000-ական դրամները կվերադարձվեն: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Սերգեյ Բագրատյանն իրենց երաշխավորությունը ներկայացրեցին դատարանին՝ ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի հանդեպ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու համար:

Որոշման հրապարակումից հետո մեղադրական արտահայտություններ հնչեցին դատարանի հասցեին:

https://www.facebook.com/Iravabannet/videos/1271308722972210/?notif_id=1529496471197587&notif_t=live_video_explicit

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել