Մանվել Գրիգորյանը չի օգտվում ծառայողական բջջային հեռախոսից. Կնյազ Սարոյան

ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը գրում է.

«Մամուլի միջոցներից մեկում այսօր տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն օգտվում է ծառայողական բջջային հեռախոսից՝ դրա համար ունենալով 60.000 ՀՀ դրամ սահմանաչափ։

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ հայտում ենք, որ դեռևս 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը չի օգտվում ծառայողական բջջային հեռախոսից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել