Ազգային ժողովը ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը

Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ՝ 2 դեմ, ձեռնպահ՝ 7:

Առայժմ գործող օրենքի համաձայն՝ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը, որի 5 տոկոսը վճարում է անձը, իսկ 5 տոկոսն անձի օգտին՝ պետությունը: Նոր նախագծով աշխատող քաղաքացիները հուլիսի 1-ից կփոխանցեն 2,5 տոկոս, իսկ 7,5 տոկոսը կփոխանցի պետությունը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով հայտարարեց, որ դաշինքը մշտապես դեմ է արտահատվել պարտադիր բաղադրիչի ներդրմանը, սակայն կողմ են քվեարկելու, քանի որ ներկայացված տարբերակը որոշակի մեղմում է երիտասարդ ընտանիքների բեռը:

«Քննարկելով գործընկերների հետ` կքվեարկենք կողմ՝ պայմանով, որ կառավարության հետ շարունակելու ենք քննարկումները պարտադիր բաղադրիչն ընդհանրապես հանելու համար»,-նշեց Զոհրաբյանը:

ՀՅԴ-ն քվեարկեց ձեռնպահ, իսկ «Ելք»-ը և ՀՀԿ-ն կողմ քվեարկեցին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել