Կառավարության որոշմամբ երկու դպրոց կվերանվանվի

Վաղը՝ հունիսի 21-ին կառավարությունը որոշումներ կընդունի վերանվանել  «Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 15 հատուկ (օժանդակ) դպրոց» և «Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 2 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները։

Հարցերը գործադիրի անդամներին կներկայացնի կրթության և գիտության  նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախագծերի համաձայն ՊՈԱԿ-ները համապատասխանաբար կկոչվեն «Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Վաղարշապատի տարածքային մանկավարժահո-գեբանական աջակցության կենտրոն»։

Որոշման հիմնավորման համաձայն, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքը (ՀՕ-200-Ն), որով նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության, կիրառելով երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ: Օրենքի կիրարկման արդյունքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգե-բանական աջակցություն կստանան 3 մակարդակում՝ հանրակրթական դպրոցում, ինչպես նաև տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից:

Օրենքով ամրագրվել է, որ հատուկ դպրոցները, պետք է վերակազմակերպվեն տարածքային մանկավարժահոգե­բանական աջակցության կենտրոնների, որոնք աջակցություն կտրամադրեն հանրակրթական դպրոցներին, կազմակերպելու համար  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը:

Տարածքային մանկավարժահոգե­բանական աջակցության կենտրոնները, որպես երկրորդ մակարդակ, պետք է մատուցեն անձի կրթության աջակցության մանկավարժահոգեբանական ծառայություններ (կազմակերպում, համակարգում) և  իրականացնեն անձի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի   գնահատում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2018 թվականի գործունեության ծրագրի միջոցառումների ցանկի 72-րդ կետի համաձայն նախատեսվում է 2018 թվականի ընթացքում Արմավիրի մարզում 2 տարածքային մանկավարժահոգե­բանական աջակցության կենտրոնների հիմնադրում: «Արմավիրի տարածքային մանկավարժահոգե-բանա­կան աջակցության կենտրոն» և «Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգե-բանական աջակցության  կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները հիմնադրվում են Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 15 և Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների ՆՈ.2 հատուկ (օժանդակ) դպրոցները վերանվանելու միջոցով: Արմավիրի և Վաղարշապատի հատուկ դպրոցներից սովորողների տեղափոխում հանրակրթական դպրոցներ, իսկ ներառական կրթական համակարգում չներառված երեխաների հետագա կրթությունը ապահովվելու է ՀՀ տարածքում գործող հատուկ դպրոցներում (ծնողի ընտրությամբ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել