2 ոստիկանի մահվան պատճառ դարձած ավտովթարի համար մեղադրվող Սարգիս Վարդանյանի գործը դատարանում է

2 ոստիկանի մահվան պատճառ դարձած ավտովթարի համար մեղադրվող Սարգիս Վարդանյանի գործը արդեն դատարանում է: Գործը մակագրվել է դատավոր Հարություն Մանուկյանին:

Գործով իրեղեն ապացույցներ են ճանաչվել Ս.Վարդանյանի հագուստները, միկրոպրեպարատները, բջջային հեռախոսը՝ փաթեթավորված վիճակում:

Հիշեցնենք, որ Սարգիս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով`Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում:

60 կմ/ժ երազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ոստիկանության ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել: Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` Արեգ Դավթյանին և ուղևոր` Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ:

Լուսանկարում՝ Հարություն Մանուկյանն է

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել